Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Հարավարևելյան Ուկրաինայի հայերն ուզում են լինել Ուկրաինայի կազմում. հայ համայնքը կմասնակցի ընտրություններին

Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից ընդունած որոշման համաձայն, մայիսի 25-ին կկայանան երկրի նախագահի, Կիևի քաղաքային խորհրդի և քաղաքապետի ընտրությունները: Ուկրաինայում դեռ դարեր առաջ հաստատված բազմահազար հայեր երկրի քաղաքական կյանքին մասնակցելու՝ ընտրելու իրավունք ունեն:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանն ասաց, որ իրականում ընդհանուր ազգաբնակչության մեջ մեծ հետաքրքրություն չկա ընտրությունների նկատմամբ: Նրա համոզմամբ՝ հայերը որևէ մեկ թեկնածուի վրա կենտրոնացած չեն: «Երևի կան մարդիկ, որոնք կունենան կողմնորոշում, բայց դա ընդհանուր տրամադրություն համարել չի կարելի: Քսան թեկնածու կա, որոնցից ժողովուրդը ճանաչում է մի քանի հոգու՝ 3-4: Մարդիկ կարծես ոչ էլ հատուկ պատրաստվում են այդ ընտրություններին: Շատ անորոշ վիճակում են, ժողովրդի մեծամասնությունն անտարբեր է դարձել ամեն ինչի նկատմամբ: Խաղաղություն է ուզում»,- ասաց նա:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Դոնեցկի մարզային համայնքի ղեկավարի տեղակալ Վահրամ Խաչվանքյանն ասաց, թե անհամբեր սպասում են, որ ողջ Ուկրաինայում կարգուկանոն հաստատվի, քանի որ տարիներ հանգիստ, համերաշխ են ապրել, հայերին Ուկրաինայում շատ լավ են վերաբերվել, հայերի վիճակն այնտեղ միշտ էլ լավ է եղել: Հարցին, թե ի՞նչ կողմնորոշում ունեն հայերը Հարավարևելյան Ուկրաինայում, պատասխանեց, որ իրենք բոլորն Ուկրաինայի կողմնակիցն են:

«Մենք բոլորս ուզում ենք լինել Ուկրաինայի կազմում: Հանգիստ, համերաշխ մեր ժողովուրդն ապրել է երկար տարիներ, դարեր, ու ուզում ենք, որ ամեն ինչ վերականգնվի, նորից սկսենք ապրել հանգիստ ու խաղաղ, և այս օրերն ավարտվեն: Սպասում ենք ընտրություններին, տեսնենք՝ վերջն ինչ պետք է լինի, քանի որ դրանից շատ բան է կախված»,- ասաց նա՝ շարունակելով, որ 50 տարի է ապրում է Ուկրաինայում, ունի ընտրելու իրավունք և մասնակցելու է ընտրություններին:

Նա նշեց, որ հայերի մեծամասնությունն Ուկրաինայում ունի ընտրելու իրավունք: «Եթե ընտրությունները սկսվեն, հայերը սպասում են, որ գնան մասնակցեն, մենք այն թեկնածուի կողմից ենք լինելու, ով կարգուկանոն կհաստատի Ուկրաինայում: Իսկ թեկնածուները դեռ շատ են, դեռ տեսանելի չէ, թե ում կարելի է ընտրել: Ես չեմ կարող ասել, թե ում կընտրենք, պետք է դեռ կողմնորոշվենք »,- եզրափակեց իր խոսքը Վահրամ Խաչվանքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում