Reuters գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ առաջին անգամ մեկնաբանել է թուրքական ավելի քան 50 բանտերում 900 քրդերի կազմակերպած հացադուլը, ինչը շարունակվում է 49 օրից ավելի: Դրանով հացադուլավորներն իրենց բողոքն են հայտնում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ Թուրքիայի զինված ուժերի իրականացրած բռնությունների դեմ:
Էրդողանը հայտարարել է, որ հացադուլավորներին ղեկավարում են «մահվան վաճառականները»՝ նկատի ունենալով PKK-ի ղեկավարներին ու նրանց քաղաքական դաշնակիցներին. «Ահաբեկչական կազմակերպություններն ու խմբերն այժմ էլ փորձում են վերահսկողության տակ առնել բանտերը:
Դուք հացադուլի միջոցով բանտարկյալներին դատապարտել եք մահվան՝ ձեր քաղաքական նպատակներին հասնելու համար: Դուք կեղծավոր եք, մի կողմից՝ դուք քյաբաբ եք ուտում, իսկ մյուս կողմից՝ բանտերում գտնվող զինյալներին ասում եք՝ հացադուլ արեք և մեռեք: Սակայն մենք տուրք չենք տա ձեր ճնշումներին»:









































