La Provence-ի տեղեկությունների համաձայն` «Մարսել»-ի կենտրոնական պաշտպան Գայել Անդոնյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավեր է ստացել, սակայն մերժել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը:
Նշենք, որ 17-ամյա ֆուտբոլիստը, ով ավելի վաղ հանդես էր գալիս Ֆրանսիայի ազգային հավաքականում, «Մարսել»-ի հիմնական կազմում դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել: Գայելը հանդես է գալիս թիմի երկրորդ կազմում:








































