Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 10:50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նախկին Ջրաշատ, ներկայիս Սարմենի փողոցի սեփական տներից մեկում մահացած երիտասարդ կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը:
Օպերատիվ քննչական խումբը նշված տան տանիքում հայտնաբերել է 30-ամյա Էդգար Թ.-ի դին՝ կախված վիճակում: Թե ինչն է եղել նման քայլի պատճառը, դա պետք է պարզվի քննչական բաժնում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հարևանները պատմել են, որ երիտասարդը ամուսնալուծված էր:












































