Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պատիժների իրագործման նախարար Սոզար Սուբարին «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ արդարացված չի համարում ԶԼՄ-ներին բանտեր ներթափանցելու ազատ ելումուտ տրամադրելը՝ թեև որոշակի բացառություններ կարող են արվել.
«Մոնիթորինգը պետք է լայն լինի, սակայն այդ դեպքում ազատազրկման վայրեր պետք է մուտք գործեն որակավորված իրավապաշտպանները, որոնք գիտեն, թե ինչ պետք է հարցնել բանտարկյալներին, ինչպիսի տեղեկատվություն վեր հանել և ինչպես չվնասել համակարգին՝ թեկուզև գաղտնիության առումով:
Այս տեսանկյունից հուսով եմ, որ մենք հասարակական կազմակերպությունների ու իրավապաշտպանների հետ կմշակենք որոշակի ստանդարտներ և կիրականանցնեք ակտիվ մոնիթորինգ՝ ըստ այդ ստանդարտների»:












































