Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Հանրապետությունում սիբիրախտով հիվանդ կենդանի չկա. Գրիշա Բաղիյան (տեսանյութ)

Դեռ սեպտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ գյուղում անասնագլխաքանակի շրջանում նկատվել էր արյան պարազիտային հիվանդություն: Այդ շրջանում գյուղատնտեսության նախարարությունը համապատասխան պայքար էր տարել, որի արդյունքում հոկտեմբերի սկզբին հիվանդությունն ինչ-որ կերպ բուժվել է: Սակայն արյան պարազիտային հիվանդությունը թուլացրել էր անասունների օրգանիզմի դիմադրողականությունը, որի արդյունքում կենդանիներից մեկի մոտ սիբիրախտի բացիլ էր հայտնաբերվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, անասնաբուժական գիտությունների թեկնածու Գրիշա Բաղիյանը՝ խոսելով Գեղարքունիքի մարզում արձանագրված սիբիրախտ հիվանդության մասին:

Բանախոսը տեղեկացրեց, որ գյուղատնտեսության նախարարությունը շուրջ տասներկու հիվանդությունների դեմ պատվաստումներ է իրականացնում, որոնց թվում է սիբիրախտ հիվանդությունը: Ըստ Բաղիյանի՝ Գեղարքունիքի մարզի ամբողջ անասնագլխաքանակը դեռ մայիս ամսին պատվաստված է եղել:

«Մեկ կենդանու մոտ էր հայտնաբերվել սիբիրախտի բացիլ, որից հետո ամբողջ գլխաքանակը ենթարկվել է պատվաստման: Պատվաստումից հետո տասնչորս օր պետք է անցնի, սա է պատճառը, որ սահմանվել է կարանտին Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերում, և մսեղիքի օգտագործումը վեց գյուղերում արգելվել է՝ կապված պատվաստման հետ: Արդեն տասնմեկ-տասներկուերորդ օրն է, Վարդենիսի տարածքում հիվանդ կենդանիներ չկան»,- ասաց բանախոսը՝ շարունակելով, որ համապատասխան բոլոր միջոցառումներն իրականացված են, բոլոր կենդանիներն անասնաբուժական զննման են ենթարկված, ուստի այսօրվա դրությամբ Հայաստանում չկա հիվանդ կենդանի:

Բաղիյանը հավաստիացրեց, որ անհանգստանալու ոչինչ չկա, հանրապետությունում չկան սուր դեպքեր, այնպես որ, այն պահանջները, որոնք դրվում են անասնաբուժական ծառայության կողմից, բնակչությունը միայն պետք է իրականացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում