Թունիսում ոստիկանների ու իսլամիստների բախման ժամանակ սպանվել է 1 մարդ, 3-ը՝ վիրավորվել, հաղորդում է Associated Press-ը:
Բախումները տեղի են ունեցել երեկ երեկոյան, երբ մի քանի արմատական մուսուլմանական շարժման ներկայացուցիչներ փորձել են հարձակում գործել Թունիսի արվարձաններից մեկի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա:
Հարձակման պատճառը հոկտեմբերի 30-ին
արմատական իսլամիստների ներկայացուցիչներից մեկի կալանավորումն էր:
Ոստիկանության հետ բախման հետևանքով սպանվել էր հարձակվողներից մեկը, վիրավորվել երեքը:
Եվս հինգ մարդ կալանավորվել է:











































