Գերմանիայի գավաթի խաղարկությունում երեկ մեկնարկեց Դորտմունդի «Բորուսիա»-ն, ով հյուրընկալվել էր «Աելեն» թիմին:
Խաղը, սպասվածի պես, բավականին հանգիստ տրվեց երկրի չեմպիոններին, ովքեր կարողացան գեղեցիկ խաղ ցուցադրել ու հաղթանակ տոնել խոշոր հաշվով:
«Բորուսիա»-ն կարողացավ 4 գնդակի առավելություն ձեռք բերել, ու միայն խաղավերջում «Աելեն»-ին հաջողվեց մեկ գոլ հետ բերել:
Աելեն – Բորուսիա Դ.՝ 1:4
Գոլերը՝ Կլաուս (87’) – Հյումելս, Շմելցեր, Գյոցե, Շիբեր (22′, 32′, 50′, 79′)
VfR Aalen 1-4 Borussia Dortmund by fasthighlights-2013






































