Երեկ «Հայկական ժամանակ»-ը տեղեկություն ստացավ, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան կազմակերպիչները օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանին առաջարկել են, որպեսզի գալիք «Եվրատեսիլ»-ում ինքը ներկայացնի Հայաստանը:
Թերթի թղթակցի հետ զրույցում Արման Նշանյանը այս տեեկությունը ոչ հերքել է, ոչ էլ` հաստատել: «Չեմ կարող այդ հարցի շուրջ խոսել: Դրան մեկ ամսից կանդրադառնանք»,- ասել է նա:









































