Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի` Լոնդոնի «Չելսի»-ի դեմ խաղում իր թիմը ներդրել է ողջ ուժերը:
«Այս խաղում ներդրեցինք մեր ուժերի 100%-ը: Կարողացանք հանգստություն պահպանել, երբ Տորեսը գոլ խփեց: Գիտեինք, որ առաջ անցնելու համար բավական է ընդամենը մեկ գնդակի առավելություն ունենալ»,- Կոստայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` հանդիպման հաշիվը բացեց Ֆերնանդո Տորեսը, այնուհետև երեք գոլ խփեցին մադրիդցիները` Ադրիան Լոպեսը, Դիեգո Կոստան և Արդա Տուրանը:








































