2013/14 թվականների մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի գավաթակիրը կորոշվի մադրիդյան երկու թիմերի` «Ռեալ»-ի և «Ատլետիկո»-ի մրցակցության արդունքում: Առաջին անգամ Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի պատմության մեջ , որը սկիզբ է առնում 1955 թվականից, եզրափակիչում կհանդիպեն նույն քաղաքը ներկայացնող երկու թիմեր:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «արքայական ակումբ»-ը երկու անգամ առավելության է հասել Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ, իսկ «Ատլետիկո»-ն երկու դիմակայությունների արդյունքում գերազանցել է Լոնդոնի «Չելսի»-ին:
Այսպիսով, մայիսի 24-ին Լիսաբոնի «Դա Լուշ» մարզադաշտում կայանալիք եզրափակիչում Չեմպիոնների Լիգայի գավաթը կվիճարկեն Մադրիդի «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն:






































