Թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ թուրքական իշխանությունները հնարավոր է պառակտվեն: Radikal թերթը կասկած է հայտնել, որ նախագահ Աբդուլլահ Գյուլը կարող էր թույլ տալ Թուրքիայի մայրաքաղաքում չարտոնված բազմահազարանոց ցույցերը, որոնք կայացել են երեկ և ավարտվել են զանգվածային արյունահեղությամբ:
Ցույցը տեղի է ունեցել որպես այլընտրանք Հանրապետության օրվան, որը պետական տոն է և երկրում ավանդաբար նշվում է հոկտեմբերի 29-ին: Ցույցը ցրելու համար ոստիկանությունը գործի է դրել առնվազն 2 տոննա ջուր, վիրավորվել են 50 ցուցարարներ:
Հոկտեմբերի 30-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրուկ ձևով հերքել է, որ իր գործընկեր և մերձավոր դաշնակից Գյուլը կարող էր թույլ տալ միտինգը, որն արգելված էր դատարանի կողմից:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի ղեկավարվել երկու մարդկանց կողմից միաժամանակ, և դժվար թե եբևէ ղեկավարվի: Թուքիայի ղեկավարն օգտվել է առիթից, որպեսզի հերթական անգամ ընդգծի սահմանադրական կարգի փոփոխման անհրաժեշտությունը:
Վարչապետի կարծիքով` նման տիպի հակասությունները, որոնք դիտմամբ ուռճացնում է մամուլը, կանհետանան, երբ Թուրքիան ամբողջությամբ նախագահական երկիր դառնա:











































