Կատալոնական «Բարսելոնա»-ն առաջիկա ամռանը պայքարելու է ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Տիագո Սիլվայի տրանսֆերի համար:
Կատալոնացիները ցանկանում էին Սիլվայի տրանսֆերը ձեռք բերել դեռ 2012թ., սակայն նա 42 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց ՊՍԺ:
29-ամյա բրազիլացին նախկինի պես համարվում է կատալոնական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը:
Այլընտրանքային տարբերակ է մեկ այլ բրազիլացու՝ «Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսի տրանսֆերը:








































