iOS հիմքով սարքերի համար Secret հավելվածը թողարկվել է Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում՝ հայտնում է The next web պարբերականը:
Secret հավելվածը ստեղծվել և զարգացել է ԱՄՆ-ում: Բջջային հավելվածն օգտվողներին հնարավորություն է տալիս տեքստ և լուսանկարներ պարունակող կարճ նամակներ փոխանակել՝ չբացահայտելով հեղինակի ինքնությունը: Միևնույն ժամանակ, ըստ սոցցանցի հասցեի բազայի՝ հաղորդագրությունը ստացողը կարող է հասկանալ՝ ինքը ճանաչո՞ւմ է նամակի հեղինակին, թե՞ ոչ:
Նախագծում խոսում են օգտատերերի թվի զգալի աճի մասին, բայց կոնկրետ թիվ չի նշվում: Պարբերականի տվյալներով՝ Android-ի համար Secret-ի տարբերակը ներկայումս փորձարկվում է և շուտով կթողարկվի:








































