Mozilla ընկերությունը, որը երկու տարվա ընթացքում փորձարկել է Australis օգտատերերի ինտերֆեյսը, վերջապես այն ներդրել է Firefox-ի նոր՝ 29-րդ տարբերակում՝ հայտնում է hitech.vesti.ru-ն: Նորացված բրաուզերը գրեթե նույն դիզայնն ունի, ինչ Chrome-ը. որոնման էջերի անկյունները նույնպես կլորացված են, իսկ դրանցից մեկն առանձնացնելու դեպքում մնացածները երկրորդ պլան են մղվում:
Պատուհանի վերին աջ անկյունում, ինչպես Google-ի դեպքում է, գտնվում է բրաուզերի առավել պահանջված գործառույթներին հասանելիության նպատակով 3 շերտերի պատկերներով կոճակ: Մեկ մենյուի մեջ միատեղված են մասնավոր դիտումը, որոնումը, լիաէկրան ռեժիմը, հավելումները, կարգավորումները, վեբէջի մասշտաբի փոփոխությունը և այլն: Մենյուի պարունակությունը կարելի է փոխել՝ այնտեղից հանելով ոչ անհրաժեշտները և բերելով անհրաժեշտները:
Australis նախագծի մասին պաշտոնապես հայտարարվել էր անցած տարվա հունիսին: Դրա գաղափարը հետևյալն էր՝ ստեղծել պարզ, սակայն Firefox-ի բոլոր գործառույթները պահպանող ծրագիր:








































