Սիրիացի սիրահար զույգերը մասնակցել են Դամասկոսի Dama Rose հյուրանոցում անցկացված զանգվածային հարսանեկան արարողությանը: Զանգվածային պսակադրությունը տեղի է ունեցել ապրիլի 29-ին:
20 փեսացուները եղել են զինվորական համազգեստով, իսկ նրանց սիրելիները՝ հարսի զգեստով: Աղջիկներն իրենց ուսերին կրել են Սիրիայի ազգային դրոշը: Միջոցառումն անցկացվել է Սիրիայի տարագիրների ասոցիացիայի հիմնադիր մարմնի հովանավորությամբ:
Միջոցառումը կազմակերպվել է՝ երախտագիտություն հայտնելու հայրենիքի պաշտպաններին զոհաբերությունների ու հերոսական գործողությունների համար:
Լուսանկարները՝ «Սինհուա» գործակալության:








































