Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է միության 80-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը:
Կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վարչապետը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահներով՝ ծանոթացել ներկայացված շուրջ 500 աշխատանքներին:










































