Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան արդեն ընտրևել է թիմի նոր գլխավոր մարզչին:
Սուբիսարետայի ընտրությունը կանգ է առել թիմի երբեմնի ամենահայտնի խաղացողներից մեկի՝ Լուիս Էնրիկեի թեկնածության վրա, ով ներկայումս գլխավորում է իսպանական «Սելտա»-ն:
Համեստ հնարավորություններ ունեցող ակումբն Էնրիկեի գլխավորությամնբ առայժմ 9-րդն է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում:
«Բարսելոնա»-ի ղեկավարությունը դժգոհ է արգենտինացի մասնագետ Խերարդո Մարտինոյի աշխատանքից, ով, ամենայն հավանականությամբ, ակումբից կհեռանա առաջիկա ամռանը:








































