Օրերս հայտնի է դարձել, որ «մթնշաղային» սագայի աստղ Ռոբերտ Պատինսոնը դարձել է տղամարդկանց նոր՝ Dior Homme օծանելիքի գովազդային արշավի դեմքը:
Ինչպես հայտնի է, տղամարդկանց օծանելիքը ավելի հաճախ գնում են կանայք: Այս մասին հայտնում է pravda.ru-ն:
Հայտնի չէ՝ դերասանն անձամբ օգտվո՞ւմ է արտադրանքից, թե՞ ոչ:
Դերասանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնել է, որ շատ գոհ է Dior-ի հետ պայմանագրի պայմաններից: Գործարքի գումարը չի հրապարակվում:











































