Իրանական IRNA լրատվական գործակալության գործակալության փոխանցմամբ՝ Իրանն արգելել է 50 ապրանքատեսակի արտահանումը՝ երկրում դրանց դեֆիցիտի կանխման համար: Խոսքը ցորենի, ալյուրի, շաքարի, մսի, կարագի և այլնի մասին է:
Տվյալ հրամանը ստորագրել է արտադրողների և սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար, արդյունաբերության և առևտրի փոխնախարար Սեյեդ Ջավադ Նագավին: Դա հաստատվել է Իրանի կառավարության կողմից:
Բացի սննդատեսակներից, արտահանման արգելքի տակ են ընկել պլաստմասսայե և պղնձյա արտադրանքները, ավտոպահեստամասերը, արդյունաբերական սարքավորումները, ալյումինե և պողպատյա ձուլակտորները, բենզինը, մետաղաջարդոնը, քիմիական արտադրության մի շարք ապրանքներ և այլն:









































