Saturday, 20 06 2026
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն

Մտրակ և բլիթ` Աղվան Հովսեփյանին

Սերժ Սարգսյանն այցելելով Գլխավոր դատախազություն և բավական կոշտ քննադատության ենթարկելով դատախազության աշխատանքը` ըստ էության Աղվան Հովսեփյանի հանդեպ կիրառեց մտրակի և բլիթի քաղաքականություն:

Համակարգի գործունեության համար քննադատելով Հովսեփյանին` Սերժ Սարգսյանը փաստորեն նրան խրախուսեց Վարդան Օսկանյանի դեմ գործողությունների մասով: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ փողերի լվացման դեմ պայքարում դատախազությունը ձեռքբերումներ ունի: Այստեղ Օսկանյանի անունը չի նշվում, սակայն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը այս արտահայտությամբ իր հավանությանն է արժանացրել դատախազությանը Վարդան Օսկանյանի գործի առումով:

Սա նաև միաժամանակ նշանակում է, որ Սերժ Սարգսյանն առայժմ մտադիր չէ դադարեցնել այդ գործը, այլապես չէր անի խրախուսական արտահայտություն: Սա նշանակում է, որ նախագահական ընտրություններին ընդառաջ` Վարդան Օսկանյանի գործը դեռ կմնա օրակարգում` այսպիսով նաև ազդելով նախընտրական իրողությունների ձևավորման և քաղաքական ուժերի վարքագծի վրա:

Մյուս կողմից` Սերժ Սարգսյանն այսպիսով փաստորեն առաջին անգամ հրապարակավ ստանձնում է այս գործի պատասխանատվությունը, թեկուզ անուղղակի, բայց առաջին անգամ արտահայտվելով Օսկանյանի գործի կապակցությամբ: Եվ սա հատկապես հետաքրքրական է ԱՄՆ դեսպանի հայտարարությունների և ԲՀԿ-ին ու Օսկանյանին ցուցաբերած աջակցության ֆոնին: Սրանով Սերժ Սարգսյանը կամ ընդդիմանում է այդ գծին, բայց միևնույն ժամանակ էլ գուցեև ընդունում է խաղի կանոնները ՀՀԿ-ԲՀԿ դիմակայության, այսպես ասած, ֆորմալացման տեսքով:

Սարգսյանի այս պահվածքը հետաքրքրական է ՀՀԿ-ականների այն հայտարարությունների ֆոնին, համաձայն որոնց` եթե պարզվի, որ Վարդան Օսկանյանն անմեղ է, ապա պետք է պատասխան տան նրա դեմ գործ հարուցողները: Իսկ այստեղ առաջնային պլանում է Աղվան Հովսեփյանը, որովհետև չնայած գործը հարուցել է ԱԱԾ-ն, այնուամենայնիվ` հենց գլխավոր դատախազն է ներկայացրել Օսկանյանին մեղադրելու միջնորդությունը:

Այսինքն` Հովիկ Աբրահամյանի և Գալուստ Սահակյանի հայտարարությունները` եթե Օսկանյանը մեղավոր չլինի, պետք է պատասխան տան գործ սկսողները, առաջին հերթին հենց Աղվան Գառնիկիչին է վերաբերում:

Ըստ էության ստացվում է, որ Սերժ Սարգսյանը մի կողմից` կոշտ քննադատության է ենթարկում, մյուս կողմից` Աղվան Հովսեփյանին պաշտպանում է Հովիկ Աբրահամյանից և Գալուստ Սահակյանից կամ, այսպես ասած, ՀՀԿ-ից:

Չնայած միգուցե նա այսպիսով փորձում է դատախազին ցույց տալ, որ ինքը կարող է պաշտպանել նրան և կարող է թույլ տալ, որ ՀՀԿ-ն բզկտի նրան: Այսինքն` Սարգսյանը գլխավոր դատախազին ուզում է ցույց տալ, որ նրա ճակատագիրն իր ձեռքում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում