Մադրիդի «Ատլետիկո»-ի առաջատար Ռադամել Ֆալկաոն վստահ է, որ թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նույնպես պետք է ընդգրկվել տարվա լավագույն մարզչի կոչման հավակնորդների թվում:
«Տարվա լավագույն մարզչի կոչման հավակնորդների թվում են բազմաթիվ հիանալի մարզիչներ, բայց Սիմեոնեն նույնպես պետք է ընդգրկվեր լավագույնների թվում: Նա արժանի է դրան:
Անցած մրցաշրջանում նա երկար ժամանակ չուներ, որպեսզի թիմը հասցներ այն մակարդակին, որին ձգտում էր: Բայց մենք, այնուամենայնիվ, դարձանք Եվրալիգայի գավաթակիր, Եվրոպայի Սուպերգավաթակիր:
Ընթացիկ մրցաշրջանում ավելի ենք բարելավել մեր խաղը, քանի որ Սիմեոնեն հսկայական աշխատանք է կատարում: Ցավում եմ, որ նրա անունը բացակայում է այդ ցուցակից»,- հայտարարեց Ֆալկաոն:









































