Ռոբերտ Հովհաննիսյանը, Ավետիք Գրիգորյանը, Հովիկ Հայրապետյանը, Նիկիտա Մատինյանը Սանկտ-Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում երեք տուրից հետո վաստակել են 3-ական միավոր եւ մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում են աղյուսակը:
Արթուր Գաբրիելյանը և Գոռ Հայրապետյանն ունեն 2,5-ական, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Վահե Բաղդասարյանը, Ալինա Բալայանը` 2-ական միավոր:







































