Լիբանանի վրա սիրիական համակարտությունը ցուցաբերում է անմիջական ազդեցություն: Россия 24-ի հետ հարցազրույցում Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին պատմել է այն մասին, թե ինչպես են իր երկրում նայում հարևան երկրի իրադարձություններին:
«Մենք չենք աջակցում հակամարտող և ոչ մի կողմի: Դա մեր դիրքորոշումն է: Մենք, անշուշտ, չենք կարող անտարբեր մնալ հարևան Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Պետք է ուղիղ ասեմ, մենք ցանկանում ենք Սիրիային այն, ինչ ցանկանում է սիրիացի ժողովուրդը: Մենք Լիբանանում պարտավոր ենք լավ հարաբերություններ պահպանել սիրիացիների հետ»,-ընդգծել է նա:
«Մեզ Սիրիայի հետ կապում են հնագույն պատմական կապերը և աշխարհագրորեն մոտ լինելը: Բացի այդ, մենք Լիբանանում ծայրաստիճան հետաքրքրված ենք տարածաշրջանային կայունությամբ: Սիրիական ճգնաժամն այն գործոնն է, որը բաժանում է մեր հասարակությունը: Մեր երկրում մարդկանց կեսը աջակցում է Սիրիայի գործող կառավարությանը, մյուս մասը՝ սիրիական ընդդիմությանը: Երբ մենք խոսում ենք սիրիական ճգնաժամից քաղաքական օտարման մասին, նկատի չունենք մարդասիրական ոլորտը: Մենք մեր մարդասիրական պարտքն ենք կատարում մեր սիրիացի եղբայրների առջև՝ փախստականներին ցուցաբերելով ամեն հնարավոր աջակցություն»,- նշել է լիբանանյան կառավարության ղեկավարը:








































