Շիրակի մարզի մանկապատանեկան ֆուտբոլի 25 մարզիչ հոկտեմբերի 23-24 մասնակցեցին դարպասապահների մարզիչների պատրաստամանը նվիրված սեմինարին, որը կազմակերպվել և անցկացվել է ՀՖՖ Շիրակի մարզի ներկայացուցիչների նախաձեռնությամբ:
Սեմինարը վարել է ՀՖՖ հրահանգիչ և Հայաստանի պատանեկան հավաքականների դարպասապահների մարզիչ Հայկ Կիրակոսյանը: Սեմինարի հիմնական թեմաներն էին 6-10 և 11-14 տարեկան դարպասապահների ուսուցումը և պատրաստումը:
Տեսական և գործնական պարապմունքները անցկացվել են Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում: Պարապմունքներին մասնակցել են «Շիրակ» ակումբ ու Շիրակի մարզի մանկապատանեկան ակումբների պատանի ֆուտբոլիստները:








































