«Նապոլի»-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ծառայություններով: Նեապոլիտանյան ակումբի ղեկավարները պատրաստ են մինչև 40 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, որի ձեռքբերումը հնարավոր կլինի, եթե «Նապոլի»-ին հաջողվի վաճառել Մարեկ Համշիկի իրավունքները:
«Նեապոլ»-ը 25 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի իրավունքները, սակայն Համշիկը չի ցանկանում հեռանալ նեապոլիտանյան ակումբից:
Ընթացիկ մրցաշրջանում նա 6 գոլ է հեղինակել Ա Սերիայի շրջանակներում անցկացրած 26 հանդիպումներում: Դի Մարիան 4 անգամ է գրավել մրցակցիների դարպասը Պրիմերայի շրջանակներում անցկացրած 31 խաղերում:





































