ԱՄՆ Ազգային գվարդիան շուրջ 2000 ծառայողներ է ուղարկում երկրի տարբեր նահանգներ՝ «Սենդի» փոթորկից տուժած բնակիչներին օգնելու համար: Այս մասին հաղորդում է ArmyTimes-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը:
«Այս պահին Ազգային գվարդիան ուղարկել է ավելի քան 1900 ծառայողների՝ օգնելու այն նահանգներին, որոնք գտնվում են փոթորկի ենթադրյալ ճանապարհին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է, որ ցամաքային զորքերը հատուկ ռեսուրսներ են մոբիլիզացրել՝ կրիտիկական կարևոր օբյեկտների և տուժած շրջանների օգնության համար:
Հաղորդվում է, որ փոթորկի հետևանքով մոտ 3 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Առավել դժվար կացության մեջ են Նյու Յորք, Մասաչուսեթս, Նյու Ջերսի, Կոննեկտիկուտ և Մերիլենդ նահանգները: Փոթորկի հետևանքով զոհվել է 12 մարդ:








































