Իսպանական խորհրդարանը հավանության է արժանացրել երեխաների իրավունքներն ու պարտականությունները մանրամասնորեն թվարկող օրինագիծը, հաղորդում է BBC News-ը:
Նոր օրինագիծը թույլ է տալիս երեխաներին ստիպել օգնել տնային գործերում, այնտեղ ասվում է, որ մինչև 8 տարեկան երեխաները պարտավոր են մասնակցել ընտանիքում բոլոր գործերին, մասնավորապես՝ պատասխանատվություն կրել տան խնամքի համար՝ անկախ սեռից և տարիքից:
Դրանից բացի, նոր օրինագծի համաձայն՝ երեխաները պարտավոր են հարգել ծնողներին և ուսուցիչներին, ինչպես նաև դրական վերաբերվել ուսմանը: Օրինագիծը նախատեսում է նաև կազմել այն մարդկանց ցուցակը, ում արգելվում է աշխատել երեխաների հետ:








































