Չնայած, Ուկրաինայի վերաբերյալ տարաձայնությունների՝ Բրիտանիան միջազգային խնդիրների ոլորտում, այդ թվում նաև Սիրիային և Իրանին վերաբերող հարցերում, Ռուսաստանի հետ պահպանում է հարաբերությունները, հայտարարել է բրիտանական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը: Այս մասին է գրում RIA Novosti-ն:
«Ներկա պահին մենք Ռուսաստանի հետ որոշ ուղղություններով պահպանում ենք հարաբերությունները, այդ թվում նաև Սիրիայի և Իրանի վերաբերյալ հարցերում»,- ասել է Հեյգը՝ երկուշաբթի օրը պատասխանելով խորհրդարանականների հարցերին:
Ընդ որում, նախարարը նշել է, որ Իրանի և Սիրիայի խնդիրների շուրջ համագործակցությունը կակտիվացվի, քանի որ այն արդյունք է տվել:









































