Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Կիևը և Բրատիսլավան հուշագիր են ստորագրել Ուկրաինա գազի ռևերսային մատակարարումների համար: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Ուկրաինան Սլովակիայի տարանցիկ ընկերության հետ այսօր էներգետիկ ոլորտում համագործակցության մասին հուշագիր է ստորագրել, որը ենթադրում է Սլովակիայի տարածքից գազի ռևերսային մատակարարումների մեկնարկը»,- հայտնել է Յացենյուկը:
Հուշագիրը ենթադրում է տարեկան 8 մլրդ խորանարդ մետրի չափով գազի մատակարարում: Այս ծավալը, սակայն, կարող է ընդլայնվել որոշ հետազոտություններից հետո:









































