Wednesday, 24 06 2026
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ

100 երկիր էլ ճանաչի ԼՂՀ անկախությունը` ոչինչ չի փոխվի. մամուլ

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը կարծում է, որ Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի կողմից ԼՀՂ անկախությունը ճանաչող բանաձևի ընդունումը բացառապես տեղական նշանակության գործընթաց է, որը մեզ ոչինչ չի տալու: Իսկ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը գտնում է, որ շարունակվելու դեպքում ինքնին գործընթացն արդեն կարող է լուրջ քաղաքական գործոն դառնալ` այդպիսով նաև Ադրբեջանի համար ռեսուրսներ վատնելու նոր ճակատ դառնալով: Երկու վերլուծաբանների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել aravot.am կայքում:

«Առավոտ»-ը ներկայացնում է հատվածներ:

Արա Պապյան- Իհարկե, քաղաքական առումով այդ բանաձևը ոգեշնչող է, բայց, ցավոք սրտի, իրավական առումով այն որևէ հետևանք չունի, եթե մնա նահանգային մակարդակի, քանի որ նահանգները միջպետական հարաբերություններ հաստատելու լիազորություններ չունեն: Իհարկե, այնտեղ կոչ կա Ավստրալիայի դաշնային ղեկավարությանը` ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, բայց ես կարծում եմ` այդտեղ լուրջ խնդիրներ կան, ինչը իրատեսական չէ: Ես սա համարում եմ ավստրալահայ համայնքի որոշ կազմակերպությունների աշխատանքի հաջողության դրսևորում, բայց ոչ ավելի:

Հովսեփ Խուրշուդյան- Սրա նախադեպը եղել է. հիշում եք` ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում ևս ընդունվեց նման կարգի որոշում: Եվ ես կարծում եմ, որ այս բանաձևը դրական է այնքանով, որ եթե այս գործընթացը սկսի ծավալվել` կապ չունի, Ավստրալիայի նահանգներում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, դա ինքնին արդեն դառնում է լուրջ քաղաքական ֆակտոր` հենց ինքը գործընթացը: Այն իմաստով, որ տեսեք` Ցեղասպանությունը Ամերիկայի գրեթե բոլոր նահանգները ճանաչել են, և եթե նախագահը ճանաչի, դա արդեն վերջին կաթիլն է լինելու, որովհետև, ըստ էության, հիմքը նախապատրաստված է: Նույնկերպ կարող է լինել և սա:

«Առավոտ» – Իսկ դրա նախադրյալները տեսանելի՞ են:

Հ. Խ.- Այո: Բայց ես ուզում եմ նաև նշել, որ Ադրբեջանը հսկայական ռեսուրսներ` միլիոնավոր դոլարներ է ծախսում իր դիվանագիտության, լոբբինգի վրա: Այսպիսով փող ծախսելու մի նոր ճակատ առաջացավ իր համար: Հիմա պետք է ընկնի նաև Ավստրալիայի նահանգներում հատ-հատ գումարներ ծախսի, որ կանխարգելի նմանատիպ բանաձևերի ընդունումը: Այսինքն` սա նաև ռեսուրսներ շեղելու լավ ձև է: Որովհետև, ամեն դեպքում, ավելի լավ է նման բաների վրա իրենք փող ծախսեն, քան զենք գնելու:

Ա. Պ.- Այստեղ մի մտահոգություն կա` հենց կապված նաև Ցեղասպանության հետ տարված զուգահեռի մասով, որովհետև սկզբունքային հարց կա, մենք պիտի որոշենք` իսկ ընդհանրապես Ցեղասպանության ճանաչումը ցեղասպանության հետևանքների վերացման տեսակետից արդյոք ամենաարդյունավե՞տ ճանապարհն է: Եվ նույն ձևի հարց պետք է տանք, արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը, եթե դա տեղի ունենա մինչև իսկ մի քանի երկրների կողմից և ոչ թե միջազգային հանրության, ամենաարդյունավե՞տ ճանապարհն է: Պարոն Խուրշուդյանը նշում է, որ Ադրբեջանը հսկայական նյութական և մարդկային ռեսուրսներ կծախսի, համաձայն եմ, բայց պիտի ընդունենք, որ մեր ռեսուրսները սահմանափակ են, և մենք էլ ենք դրանք ծախսում: Եվ ծախսելով այդ ռեսուրսները` մենք արդեն չենք ունենում այն ռեսուրսները, որ ուղղենք նույն ԼՂՀ հակամարտության լուծման այլ ուղիների վրա, որն է` առայսօր կա Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի անօրինական զավթում, որը վավերացված է միջազգային օրենքներով, և որը ըստ էության վերահաստատված է Ադրբեջանի անկախության հռչակագրով: Ենթադրենք, թե 20 երկիր ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ի՞նչ է դա ընդհանրապես տալու Ղարաբաղին: Իմ կարծիքով` ոչինչ, որովհետև այստեղ թյուրըմբռնումն այն է, որ իբր ճանաչված երկրներն ավելի պաշտպանված են, քան չճանաչվածները, ինչն այդպես չէ, որովհետև ճանաչումը չի նշանակում տարածքի ճանաչում: Եվ այստեղ լուրջ խնդիր կա, որովհետև այդ ճանաչում ասածով մենք ինչպե՞ս ենք Ղարաբաղի մեջ ներառելու ազատագրյալ կամ գրավյալ տարածքների հարցը: Եվ երկրորդը` փորձը ցույց է տալիս, որ ճանաչված երկրներն էլ են ենթարկվում հարձակումների, հիշենք Քուվեյթի օրինակը և այլն:

Հ. Խ.- Ես կարծում եմ, որ դա ավելի շատ քաղաքական և հոգեբանական նշանակություն ունի: եթե գնում է որևէ երկրի ճանաչման գործընթաց, այդ երկիրն արդեն չճանաչված երկրների դասից անցնում է կիսաճանաչված երկրների դասին:

Ա. Պ.- Դե, այդ կիսաճանաչվածը կիսահղիի պես մի բան է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում