Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Էլդա Գրինը պարզաբանում է

Այսօր, անդրադառնալով ԶՈւ սպա Արտակ Նազարյանի գործով դատավարական խախտումներին, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը՝ Արտակ Նազարյանի քույրը, և նրա ներկայացուցիչները՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, նշել են, որ Արտակ Նազարյանի ինքնասպանության վարկածը «փլվել» է, իսկ հոգեբան Էլդա Գրինին քրեական պատասխանատվության կենթարկեն:

Էլդա Գրինն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, տեղեկանալով, որ իր դեմ հնարավոր է քրեական գործ հարուցվի, քանի որ, ըստ իրավապաշտպանի և փաստաբանի, բանակում տեղի ունեցող սպանությունները «ինքնասպանություն որակելու մեծ փորձ ունի ինքը», նշեց, որ եթե սպանություն է որակվել, գրում են սպանություն, եթե ինքնասպանություն է որակվել, գրում են ինքնասպանություն, սպանության և ինքնասպանության որակումը չի մտնում հոգեբան-փորձագետի իրավասության մեջ: Քննիչները քննում են գործը և որակում, օրենքը ընդհանրապես իրավաբանական ոլորտում է, և նրանք են հոդվածն ընտրում:

«Հոգեբանն իրավունք չունի վերաորակել, հոգեբան-փորձագետի կամ ցանկացած փորձագետի եզրակացությունը ապացույցների շարքում ևս մեկ ապացույց է, դատարանը կարող է դա ընդունել կամ կարող է չընդունել, որովհետև դատարանն է տալիս վերջնական եզրակացությունը: Դրա համար ես 02-ին դեմ եմ»,-հավելեց Էլդա Գրինը՝ նշելով, որ ամբողջ աշխարհում է այդպես, փորձագետը մանրամասն ուսումնասիրում է քրեական գործը, պատասխանում է այն հարցերին, որոնք իրեն ուղղված են, մինչդեռ ինքնասպանության ժամանակ այդ իրավունքն էլ չի տրվում, ուղղակի հարցեր են տալիս, և հարցերին պատասխանում ես:

Նա նշեց, որ հարցերը լինում են երկու տեսակի՝ անհատական-հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ, որոնք կարող են նպաստել այդ քայլը կատարելուն, և երկրորդը՝ պատճառահետևանքային կապ կա՞, թե՞ չկա՝ հասցրե՞լ են ինքնասպանության, թե՝ ոչ: Ըստ հոգեբանի՝ չի եղել և չի կարող լինել հարց՝ դա սպանությո՞ւն էր, թե՞ ինքնասպանություն, որովհետև ցանկացած իրավաբանի պարզ է, որ սա հոգեբանի իրավասության մեջ չի մտնում:

Նա նաև նշեց, թե որքան լավ է ինքը նկարագրել Արտակի փորձագիտական եզրակցության մեջ, իսկ երկտողն էլ ուղարկել են ձեռագրաբանական փորձաքննության, որտեղից պատասխանել են, որ Արտակ Նազարյանն է գրել այն։ «Սա հոգեբան-փորաձագետի իրավասության մեջ չի մտնում: Աղմուկ բարձրացրին, ես ոչ մի բան ո՛չ ասել եմ, ո՛չ էլ ուզում էի ասել, ընդհակառակը՝ ես ինձ նույնիսկ զսպում էի, քանի որ պետք է լինել չեզոք դիրքում: Ես տվել եմ իմ օբյեկտիվ եզրակցությունը, որտեղ ոչ մի բան չկա, որը կարող է ըմբոստություն առաջացնել, բայց քանի որ ուզում են թատրոն սարքել, իմ ասած ուղղակի բառը շուռ են տվել օգտագործում են՝ ինչպես ուզում են, և աղմկում: Ես մեծագույն համակրանք և հարգանք ունեմ նրա նկատմամբ»,- ասաց Էլդա Գրինը՝ ավելացնելով, որ փորձագետը չի կարող իմանալ, թե որքանով է անաչառ կազմվում գործը մինչև իրեն ուղարկելը:

Նա նաև մի դեպք հիշեց, երբ գրեթե համոզված է եղել, որ ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն է կատարվել, բայց որևէ բան չի կարողացել անել, քանի որ ի սկզբանե իրեն ուղարկվել էր գործը որպես ինքնասպանություն:

Իսկ հարցին՝ հնարավո՞ր է ինքը սխալված լինի, Է. Գրինը պատասխանեց, որ կարող է մեկ այլ փորձագետ էլ, եթե ուզում են, եզրակցություն անի։ «Մեկ տարի է՝ նրանք ասում են, որ ձեռագիրը կուղարկեն արտասահման, դե թող ուղարկեն»,-հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում