Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ «Ոսկե գնդակ» մրցանակը հաղթելու գլխավոր հավակնորդներից է նաև իր թիմակից Ռադամել Ֆալկաոն:
«Մրցանակին տիրանալու համար կան մի շարք արժանի թեկնածուներ, իսկ լավագույններից մեկը ներկա պահին Ռադամել Ֆալկաոն է:
Նրա հաշվին կան մի շարք կարևոր գոլեր, և ոչ միայն Իսպանիայի առաջնությունում, այլև «Ատլետիկ»-ի դեմ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղում ու «Չելսի»-ի դեմ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում:
Նման գոլեր ունակ են խփել միայն մեծագույն ֆուտբոլիստները, ինչպիսիք են նաև Կրիշտիանու Ռոնալդուն, Լեո Մեսսին, Խավին ու Ինյեստան»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:










































