Անգլիայի առաջնության «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» (2:3) խաղից հետո շարունակվում են նոր բացահայտումները կապված խաղի գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգի հետ:
Այս անգամ էլ, ինչպես նշում է The Mirror-ը, պարզ է դարձել, որ խաղի ավարտից հետո մի շարք պաշտոնատար այրեր փորձել են ներխուժել մրցավարների սենյակ ու պարզել հարաբերությունները: Նրանց թվում են եղել նաև Ռոբերտո դի Մատեոն ու Ջոն Օբի Միկելը:
Խաղի արձանագրությունում այս միջադեպը տեղ է գտել «արտակարգ իրավիճակ» մակագրմամբ: Ըստ մրցավարի` իրեն տարատեսակ սպառնալիքներ են ուղղվել, որոնց թվում է եղել նաև «ես կկոտրեմ քո այդ կեղտոտ ոտքերը» արտահայտությունը:
Իրավիճակը այնքան է սրված եղել, որ ստիպված են եղել միջամտել անվտանգության աշխատակիցները:
Միկելի ներկայությունը այս միջադեպին բացատրվում է նրանով, որ մրցավարը իբր ռասսայական բնույթի վիրավորանք է հասցրել նիգերիացուն:









































