Երկուշաբթի օրը Եգիպտոսի Էլ-Մինյա նահանգի դատարանը երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժման 683 ակտիվիստի մահապատժի է դատապարտվել, հայտնում է ITAR-TASS-ը:
Հայտնում են, որ վճիռները փոխանցվել են Եգիպտոսի գերագույն մուֆթիին՝ հաստատման համար: Բացի դրանից՝ դատական խորհուրդը նիստի ժամանակ հաստատել է ավելի վաղ մահապատժի դատապարտված 529 մարդուց 37-ի վճիռը, մնացածները ցմահ կազատազրկվեն:
Դատապարտյալների երկու խմբերը մեղադրվում էին անցած տարվա օգոստոսին Կահիրեում բռնություն և սպանություններ բորբոքելու համար:
Մարտի 24-ին Մինյա նահանգի քրեական դատարանը մահվան դատավճիռ կայացրեց «Մուսուլման եղբայրների» 529 անդամի դեմ:
Բոլոր կասկածյալները մեղադրվում էին ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման և սպաների խմբի սպանության համար:









































