Կառավարությունը սկսում է վճարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն նշանակված տուգանքները: Գործադիրի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու որոշման նախագիծը:
Ըստ այդմ` ի կատարումն «Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի», «Պոդոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի», «Մալխասյանն ընդդեմ Հայաստանի» և «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռների` այս տարվա 4-րդ եռամսյակում պետք է 49 հազար 288 եվրոյին համապատասխան դրամ տրամադրել: «Ժողովուրդ»-ը գրում է, որ այդ գումարները պետք է տրվեն կառավարության պահուստային ֆոնդից` «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածի համաձայն: Իսկ ապօրինի վճիռներ կայացրած դատավորները շարունակում են ստանալ իրենց աշխատավարձերն առանց պահումների:









































