Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է գլխավորել արդեն այս շաբաթ: Այս մասին գրում է The Guardian-ը:
Նշվում է, որ պայմանագրի ժամկետը գործելու է 3 տարի: Հոլանդացի մասնագետի օգնականներն են լինելու Պատրիկ Կլյուվերտն ու «Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Ռայան Գիգզը:
Հիշեցնենք, որ Դևիդ Մոյեսի պաշտոնանկությունից հետո «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնացել:









































