«Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը, ով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Անգլիայում, հայտնել է, որ անչափ շնորհակալ է մրցանակին արժանանալու համար: Նշենք, որ Սուարեսի օգտին քվեարկել են Պրեմիեր Լիգայի այլ ֆուտբոլիստներ:
«Անգլիայում շատ են լավ ֆուտբոլիստները: Ինձ համար մեծ պատիվ է, որ խաղացողները քվեարկել են իմ օգտին: Շնորհակալ եմ նրանց` աշխատանքս բարձր գբահատականի արժանացնելու համար»,- Sky Sports-ը մեջբերում է Սուարեսի խոսքերը:
Հիշեցնենք, որ կազմվել է նաև Անգլիայի Պրեմիեր Լիգայի խորհրդանշական հավաքականը, որի կազմում ընդգրկվել են Պետր Չեխը (Չելսի), Լյուկ Շոուն («Սաութհեմփթոն»), Վենսան Կոմպանին («Մանչեսթեր Սիթի»), Գերի Քեյհիլը («Չելսի»), Շեյմուս Քոուլմանը («Էվերթոն»), Էդեն Ազարը («Չելսի»), Յայա Տուրեն («Մանչեսթեր Սիթի»), Սթիվեն Ջերարդը («Լիվերպուլ»), Ադամ Լալանան («Սաութհեմփթոն»), Լուիս Սուարեսը («Լիվերպուլ»), Դենիել Սթարիջը («Լիվերպուլ»):










































