Վրացական կողմը պատրաստ է ռուսական կողմի հետ ստեղծել համագործակցության խումբ, որը կաշխատի ՌԴ–ում՝ գինու, հանքային ջրերի և գյուղատնտեսական արտադրանքի վերադարձման ուղղությամբ։ Լրագրողներին այս մասին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Կերվալիձեն՝ երկուշաբթի օրը վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ աշխատանքային հանդիպումից հետո։
Նրա խոսքերով՝ վարչապետի հետ հանդիպման կարևոր թեմաներից մեկը եղել է վրացական արտադրանքը ռուսական շուկա վերադարձնելու հարցը:
«Վրաստանը, որպես Համաշխարհային առևտրային կազմակերպության անդամ-երկիր, կարող է պահանջել վերանայել այդ հարցը: Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, որ իրենք պատրաստ են, եթե վրացական կողմը չխանգարի այդ գործընթացին»,- ասել է Դ. Կերվալիձեն:







































