Բազմաթիվ հայտնիներ նախընտրում են ապրել մեգապոլիսի մերձակայքում գտնվող բարձրակարգ տներում, սակայն Նաումի ՔԵմբելը ցնցում է շրջապատին իր կենսակերպով: Հոկտեմբերին հանրությանը ներկայացվել էր մերձմոսկովյան Բարվիխում կառուցված առանձնատունը, որը հատուկ նրա համար կառուցել է ռուս գործարար Վլադիսլավ Դորոնինը:
Շինության դիզայնի հեղինակը հայտնի ճարտարապետ Զախա Խադիդն է: Ֆուտուրիստական շինությունը հիշեցնում է տիեզերանավ, որի մի մասը հողի տակ է, իսկ մյուս մասը գետնից 20 մ վեր է բարձրանում:
Capital Hill Residence-ի տարածքը 8687 քառ. մ է` ներառյալ երկու աշտարակները, որոնք հիշեցնում են ընձուղտի վիզ: Այդտեղ տեղակայված են սենյակներ, որոնք հիշեցնում են աստղադիտարան:
Առանձնատան ստորգետնյա հատվածում տեղակայված են ֆիննական բաղնիքը, համամը և ռուսական բաղնիքը: Այստեղ է լինելու նաև հսկայական սրահ՝ ֆիթնեսով զբաղվելու համար և հյուրասենյակ: Տանը մանկական երկու սենյակ կա:
Տան դիզայնն արված է մոդեռն ոճով` միաձուլելով բնական նյութերը, սպիտակ գույնը և երկրաչափական դետալները:
Ըստ տարածված լուրերի՝ Վլադիսլավ Դորոնինը, ում հետ Նաումին հանդիպում է 2008 թ.-ից, պատրաստ է մատուցել թանկարժեք նվերը, երբ բրիտանացի մոդելը նրա օրինական կինը դառնա: Գործարարից Քեմբելն արդեն ստացել է Բրազիլիայի Սան Պաուլոյից ոչ հեռու գտնվող պենտհաուս` 18.5 մլն դոլար արժողությամբ:









































