Հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրն այնքան է տարվել «Անհիշելի ժամանակներից» ֆիլմում անօթևանին մարմնավորած իր դերով, որ Նյու Յորքի բնակիչները կարծել են, թե նա իսկապես մուրացիկ է: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Նկարահանման ժամանակ, որը տեղի էր ունենում Նյու Յորքի կենտրոնում, դերասանը փորփրում էր աղբարկղը և ուտում այնտեղից գտած համբուրգերը: Նա այնքան խղճուկ տեսք ուներ, որ նույնիսկ խղճահարություն է առաջացրել այնտեղից անցնող կնոջ մոտ, ով «անօթևանին» սննդի մի ամբողջ փաթեթ է տվել: Եվ նույնիսկ դրանից հետո 64-ամյա Գիրը, ում ունեցվածքը գնահատվում է մոտ 100 մլն դոլար, կերպարից դուրս չի եկել: Նա ժպտացել է, շնորհակալություն հայտնել կնոջը և վերցրել փաթեթը:











































