IBM ընկերությունը համակարգիչներին նոր կիրառում է գտել, գրում է kedem.ru-ն:
Ընկերության Watson գերհամակարգիչն այնպիսի բաղադրատոմսեր կազմելու հնարավորություն ունի, որոնք մինչև այժմ չեն հանդիպել, սակայն անպայման մարդկանց դուր կգան:
Այդ նպատակով Watson-ը նվազագույն սկզբնական տվյալներ է պահանջում՝ մեկ կամ մի քանի բաղադրիչ և տարածաշրջանային խոհանոց: Այնուհետև համակարգիչը, օգտագործելով տվյալների հսկայական բազան և մարդկային ճաշակների մասին տեղեկատվությունը, սննդամթերքների նոր համադրություններ է ընտրում և դրանք օգտագործման համար հարմար բաղադրատոմսերի վերածում:
Որքան էլ որ տարօրինակ հնչի, համտեսողները բարձր են գնահատում էլեկտրոնային շեֆ-խոհարարի առաջարկած բաղադրատոմսերը:












































