Խմիչքները սառեցնող յուրահատուկ խորանարդիկները համատեղ թողարկել են ճապոնական ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերության աշխատակիցներն ու TBWA/Hakuhodo-ն: Դրանք մոդելավորված են 3D-տեխնոլոգիաների օգնությամբ:
Խորանարդիկների արտադրության համար աղբյուրի ջուր է օգտագործվում: «Քանդակների» հեղինակը ճապոնացի ճարտարապետ է, որը հաղթել է ընկերության կողմից կազմակերպված մրցույթում, փոխանցում է Myjane.ru-ն:










































