Իրաքի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները հարվածել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ջիհադական խմբավորման գրոհայիններին՝ հարևան Սիրիայի տարածքում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Իրաքի ՆԳՆ-ի ներկայացուցիչ Սաադ Մաանին:
Նշվում է, որ ահաբեկիչները պատրաստվում էին վառելանյութ տեղափոխել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հանցախմբերի համար, որոնց բազան գտնվում է Սիրիային սահմանակից Իրաքի Անբար գավառում:







































