«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնի ամենահավանական թեկնածու Լուի վան Գալն արդեն մտածում է թիմի կազմը համալրելու մասին:
Տեղեկությունների համաձայն` 62-ամյա մասնագետը ցանկանում է «կարմիր սատանաներ»-ի կազմում տեսնել Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսին և «Ռոմա»-ի հոլանդացի ֆուտբոլիստ Քևին Սթրոթմանին, ով այժմ ապաքինվում է ծնկի վիրահատությունից:
Ակնկալվում է, որ վան Գալը «Յունայթեդ»-ում իր աշխատանքը կսկսի Հոլանդիայի հավաքականի` աշխարհի 2014 թվականի առաջնության շրջանակներում ելույթներն ավարտելուց անմիջապես հետո: Հիշեցնենք` ավելի վաղ ակումբի ներկայացուցիչները հերքել են վան Գալի հետ պայմանագիր ստորագրելու վերաբերյալ շրջանառվող լուրերը:








































