Իսպանիայի Արքայի Գավաթի ընթացիկ խաղարկության շրջանակներում կայանալիք «Ալավես»-ի հետ խաղում պահեստայինների նստարանին կմնան կատալոնական «Բարսելոնա»-ի մեկնարկային կազմի 5 խաղացողներ:
Թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հանգստանալու հնարավորություն կտա Լիոնել Մեսսիին, Չավիին, Խորդի Ալբային, Վիկտոր Վալդեսին, Պեդրոյին: Հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 30-ին:
El Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ այդ խաղում «Բարսա»-ի դարպասը պաշտպանելու է Պինտոն: Խաղալու հնարավորություն կստանան նաև Բարտրան, Սերխի Ռոբերտոն, Դոս Սանթոսը, Տելյոն և վնասվածքից ապաքինված Դանիել Ալվեսը:








































