Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի պատվիրակությունը վաղը ժամանելու է Ադրբեջան: Պատվիրակությունը գլխավորում է ԵԽ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին:
Պլանավորված է, որ ԵԽ-ի պատվիրակությունը վաղը հանդիպումներ է ունենալու օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովայի և մի շարք պատգամավորների հետ: Բացի այդ, եվրոպական պատվիրակությունը հանդիպելու է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլևի, արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամոդովի, մշակույթի ու զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևի հետ:
Պլանավորված է, որ այդ հանդիպումներում քննարկվելու են ԵԽ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման հարցը:








































