Սան Ֆրանցիսկոյում իրականացվում է «առաքում օրվա ընթացքում» նախագծի փակ փորձարկում, որտեղ հաճախորդները կարող են ապրանք գնել սմարթֆոնի և համակարգչի օգնությամբ, իսկ առաքումը կիրականացվի նույն օրը՝ մի քանի ժամվա ընթացքում: Գնորդի համար նման ծառայությունը օգտակար է, քանի որ անհրաժեշտություն չի լինի անձամբ գնալու ցանցում պատվիրված ապրանքի հետևից:
Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ ներկայում ծառայությունը փորձնական ռեժիմով իրականացվում է ընկերության և նրա աշխատակիցների ընտանիքների միջև:
Google-ը մտադիր չէ անձամբ կազմակերպել փոստային փոխադրումները: Սպասվում է, որ դրա փոխարեն կորպորացիան կմիավորվի առաքման ծառայությունների և մանրածախ առևտուր իրականացնող ցանցերի հետ: Նման մի շարք ընկերություններ արդեն իսկ ներառված են նախագծում:









































