Կալիֆոռնիա նահանգի Մյուրիետա քաղաքում գտնվող կալվածքը, որը ժամանակին պատկանել է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանին, վաճառքի է հանվել 3.9 մլն դոլարով:
Ռեյգանը կալվածքը գնել է 1960-ականների վերջին: Այն մի ժամանակ եղել է 303 հա տարածքով ֆերմայի մի մասը, ունի 2 հա մեծությամբ լիճ, տուն լճի վրա և պոլո խաղալու հրապարակ: Այս մասին հայտնում է Prian.ru-ն` հղում անելով Murrieta Patch պորտալին:
Տունը շրջապատող հողակտորի վրա կան արոտավայր, 9 անասնագոմ, 3 հորանցք և 255 քմ տարածքով ախոռ:
139 քմ տարածքով տունը, որը 1996-ին կառուցվել է տեղական քարով, ունի 2 ննջասենյակ և 2 լոգասենյակ:








































