Հեսարագաթում թռչնագրիպի դեպք է արձանագրվել: 50 գյուղերում 1 կմ շառավղով տարածքում հավի ճտերի, հնդկահավերի ու սագերի սպանդ է իրականացվել: Ներկայումս սանիտարական գործողություններ են իրականացվում: Նախնական տեղեկությամբ` այստեղ վերջին 2 շաբաթում գրիպից նվազագույնը 3600 հնդկահավ է սատկել: Արյան նմուշները ստուգվում են:
The Hindu.com-ի փոխանցմամբ` արյունից բացի, փորձագետները ստուգում են ջուրը, թռչունների կերը, գոմաղբն ու փետուրները:
Ուժեղ հսկողություն է սահմանված, առայժմ վարակի նոր դեպքերի մասին չի հաղորդվում:
Իրավիճակը բարդացնում է այն, որ հավի և ձվի հետ աշխատող ոչ բոլոր վաճառքի կետերն են փակվել: Պարզվել է, որ որոշ աշխատողներ չգիտեն իրավիճակի սրության մասին, քանի որ չեն կարողանում կարդալ հրապարակված նախազգուշացումը:











































